Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտու 2»-ի գլխավոր մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտու 2»-ի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Արամ Հակոբյանին: Նոր աշխատանքն ստանձնելուց հետո Արզումանյանը մեկնաբանություն է տվել «Ուրարտուի» պաշտոնական կայքին:
«Սա իրոք նոր մարտահրավեր է ինձ համար, այլ բան է լինել մարզչի օգնական եւ այլ բան՝ գլխավոր մարզիչ, գործառույթները տարբեր են։ Կարծում եմ՝ պատրաստ եմ ու ճիշտ աշխատանքի դեպքում ինձ թվում է, որ մենք կհասնենք մեր նպատակներին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ մարզումներն սկսելու են հուլիսի 16-ից:
Կարծիքներ