Ինչու՞ են ռուսական ուղղաթիռները թռչում Շիրակի տարածքով
ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումներում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ։ ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս շաբաթվա սկզբից մարզումներ են իրականացվում Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի տարածքում, և Հյուսիսային Օսեթիայում ու Աբխազիայում։ Զորավարժություններին ներգրավված են նաև ՀՌՕ կազմում գտնվող և Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Զորավարժություններին մասնակցում են զորքերի տարբեր տեսակներ՝ զրահատանկային, հրթիռահրետանային, ավիացիա և այլն։
Նշենք, որ այսօր Շիրակի մարզում տեսանելի էր օդային վարժանքները։ Երկնքում հայտնվել էին մի շարք ուղղաթիռներ, որոնք թռիչք էին իրականացնում բավականին ցածր դիրքից։
Իսկ որոշ ԶԼՄ–ներ և տելեգրամ ալիքներ տեղեկություն էին տարածել, թե, իբր, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանից արդեն մի քանի օր ռուսական ուղղաթիռները պարեկություն են իրականացնում հայ–թուրքական սահմանին` հայ–ադրբեջանական սրված իրավիճակի ֆոնին Բաքվին աջակցելու մասին Անկարայի հայտարարությունների պատճառով։
Խնդրո առնչությամբ Freenews-ին պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը, նշելով, որ դա առօրյա պատրաստություններ են և տեղյակ են դեռ դրանց անցկացումից առաջ։
Կարծիքներ