Առեղծվածային հիվանդության հետեւանքով կնոջ որովայնն ահռելի չափերի է հասել. լուսանկարներ

Առեղծվածային հիվանդության հետեւանքով կնոջ որովայնն ահռելի չափերի է հասել. լուսանկարներ

Չինաստանի բնակչուհու որովայնը ահռելի չափերի է հասել առեղծվածային հիվանդության պատճառով:
Եվ ինչպես հայտնում է Daily Mail-ը, այն շարունակում է մեծանալ:

2 երեխաների 36-ամյա մայր Հուան Հոսանը պնդում է, որ իր որովայնը 20 կիլոգրամ է կշռում ու շարունակում է մեծանալ: Անհայտ հիվանդության հետեւանքով կինը չի կարողանում նորմալ քնել,քայլել, երեխաներին խնամել:

Հիվանդությունը սկսվել է 2 տարի առաջ, դիմել է բժշկի, նրանք դեղամիջոցներ են նշանակել: Ցավերն անցել են, սակայն որովայնը շարունակում է մեծանալ: Կինը տարբեր հիվանդանոցներ է դիմել, սակայն բժիշկներն այս երեւույթի կոնկրետ պատճառը չեն կարողանում բացահայտել:
Կնոջ որովայնում կուտակված հեղուկը բժիշկները հեռացրել են, սակայն վիրահատությունից հետո որովայնը կրկին սկսել է մեծանալ: Բժիշկներից մեկն ասել է, որ ամենայն հավանականությամբ դա բարորակ ուռուցքի հետեւանք է, այժմ կինը գումար է հավաքում, որպեսզի կարողանա հեռացնել այն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում