Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է, նրան աջակցելու համար եմ եկել դատարան. Վիլեն Գաբրիելյան
«Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է, նրան աջակցելու համար եմ եկել»:
Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
Տոնոյանի կասկածանքի մասին խոսելիս, Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ նախկին պաշտպանության նախարարն անմեղ է. «Այնուամենայնիվ, եթե տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա»:
Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կարծիք ունի կասկածանքի մասին, պատգամավորն ասաց. «Վարչապետ Փաշինյանը ի՞նչ կարծիք պիտի ունենա, թող դատարանը որոշի իր անելիքը: Պարոն Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Կարծիքներ