Ճապոնիան օտարերկրյա դիվանագետներին կառաջարկի պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Ճպոնական իշխանությունները երկրում օտարերկրյա դիվանագետներին կառաջարկեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է Վարչական բարեփոխումների նախարար Տարո Կոնոն, ով նույնպես պատասխանատու է կառավարության կազմում բնակչության պատվաստումների համար, հաղորդում է RG-ն:
Նրա խոսքով՝ Ճապոնիայի կառավարությունը օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին կխնդրի տրամադրել այն աշխատակիցների ու նրանց ընտանիքի անդամների ցուցակները, ովքեր կցանկանան պատվաստվել Ճապոնիայում:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին կսկսեն պետության բնակիչներին պատվաստել կորոնավիրուսի դեմ: Առաջինը պատվաստումը կստանան բժիշկներն ու բուժքույրերը, ովքեր մյուսներից ավելի հաճախ են շփվում հիվանդների հետ, եւ, հետեւաբար, վտանգավոր վարակով հիվանդանալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
Կարծիքներ