Հելսինկիում հայտարարել են, որ Շվեդիայի հետ միասին կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը

Հելսինկիում հայտարարել են, որ Շվեդիայի հետ միասին կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը

Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ ճանապարհը: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոնը:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՆԱՏՕ - ի ճանապարհը փակ չէ մեզանից ոչ մեկի համար», - ասել է Հաավիստոն ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ պետք չէ քննարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը Շվեդիայից առանձին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում