«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել է վերահսկողությունը «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ
Ռոսպոտրեբնադզորի մասնագետներն ուժեղացրել են հսկողությունը «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ և ձեռնարկել բոլոր միջոցները քաղաքացիների կյանքին և առողջությանը վնաս չպատճառելու համար, հաղորդել է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի օրը հաղորդվել էր, թե Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել Ջերմուկի հանքային ջրի շշից մի կում խմելուց հետո, քանի որ ջրի փոխարեն քացախ է եղել։
Երեքշաբթի նրա մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ռոսպոտրեբնադզորը հայտարարեց հայկական հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին՝ անվտանգությունը ստուգելու նպատակով:
Թե՛ ընկերությունը, թե՛ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել են և բացառել հանքային ջրի մեջ քացախի առկայությունը։
Կարծիքներ