Մենք դա երբեք չենք մոռանա. Ուկրաինայի դեսպանը բարձր է գնահատել Ադրբեջանի օգնությունը

Մենք դա երբեք չենք մոռանա. Ուկրաինայի դեսպանը բարձր է գնահատել Ադրբեջանի օգնությունը

Ադրբեջանը հերթական հումանիտար օգնության խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա:

«Ռուսաստանի հարձակումներից հետո Ուկրաինայի էներգետիկ համակարգը վերականգնելու համար մեզ օգնություն է հարկավոր»։

Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։ Նա հայտարարել է, որ իր երկիրը բարձր է գնահատում ադրբեջանական կողմի մարդասիրական աջակցությունը։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիևին, Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը և արտաքին գործերի նախարարությանը այս օգնության համար։ Ռուսաստանի հարձակումներից հետո մեր երկրի էներգետիկ համակարգը վերականգնելու համար օգնության կարիք ունենք։ Մենք դա շատ ենք գնահատում և երբեք չենք մոռանա: Փա՛ռք Ուկրաինային։ Փա՛ռք Ադրբեջանին»,- նշել է դիվանագետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում