Սա ցինիզմի ևս մեկ վկայություն է. Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարի մասին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի Դաշնության կողմից հայտարարված հրադադարն անվանել է Ուկրաինայի վրա հարձակումների համար «սեփական պատասխանատվությունը թաքցնելու» կոպիտ փորձ։
«Սա Ռուսաստանի ցինիզմի ևս մեկ վկայություն է, որը փետրվարի 24-ից ի վեր հետևողականորեն ցույց է տվել, որ խաղաղություն չի ցանկանում և քիչ է մտածում իր միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների մասին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Պատերազմը վերջ տալու միակ միջոցը ռուսական զորքերի դուրսբերումն է ամբողջ Ուկրաինայից, ընդգծել է Ֆրանսիայի նախարարությունը։
Կարծիքներ