Լատվիան Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու համար 1.7 մլն եվրո կծախսի
Լատվիայի կառավարությունը հաստատել է 1.7 մլն եվրո գումարով Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարության հաշվարկներով՝ սահմանային ենթակառուցվածքների կառուցման նպատակով 2022 թվականին հավելյալ կպահանջվի 14 մլն եվրո, 2023 թվականին՝ 19 մլն, իսկ 2024-ին՝ ավելի քան 6 մլն:
Լիտվայից հետո Լատվիան ևս բախվել է Բելառուսի տարածքից անօրինական միգրանտների ներթափանցման խնդրի հետ: Միայն օգոստոսի 6-10-ը ձերբակալվել է 295 մարդ, իսկ տարեսկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, 355:
Լատվիայի իշխանությունները սահմանների հսկման համար ուժեղացված վերահսկողություն են հայտարարել ու ներգրավել են նաև սահմանապահների ու բանակը:
Կարծիքներ