Մոսկովյանից մինչև Տերյան «մեծ սաղարթով» ծառերը ըստ հերթականության. Բեգոյանը լուսանկարներ է հրապարակել

Մոսկովյանից մինչև Տերյան «մեծ սաղարթով» ծառերը ըստ հերթականության. Բեգոյանը լուսանկարներ է հրապարակել

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Տեղադրում եմ Մոսկովյան փողոցի փոխարինված ծառերի շարքի վրա գտնվող «մեծ սաղարթով» ծառերի նկարները ըստ հերթականության դեպի Տերյան փողոց»։

Երեկվանից Երևանում մեկնարկել է հատված դեֆորմացված և կենսունակությունից զրկված ծառերի փոխարեն նորերի տնկման աշխատանքները: Նոր տնկվող ծառերն են՝ Սակուրա, Սոսի, Թխկի, Թեղի, Կատալպա, Սաֆորա, Ալբիցիա, Ձիակասկ, Հուդայածառ, Կեյլեթերիա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում