Բելառուս ժողովրդին պետք է ձեռքերի վրա պահել, այլ ոչ թե «խեղդել»․ Լուկաշենկոյի արձագանքը ԵՄ նոր պատժամիջոցներին
«Պատժամիջոցներ, սադրանքներ … մի հարց ունեմ․ դուք դա հատո՞ւկ եք անում, փորձում եք ստուգե՞լ մեր սահմանների ամրությունը, մեր նոր սերնդի հայրենասիրությունը։ Մի՞թե պատմությունը ձեզ ոչինչ չի սովորեցրել։ Ինչպես 80 տարի առաջ`Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, տարածաշրջանը գտնվում է գլոբալ հակամարտության եզրին։ Ես առաջին հերթին դիմում եմ մեր հարևան երկրների ժողովուրդներին՝ լեհերին, լիտվացիներին, ուկրաինացիներին. արթնացե՛ք, քանի դեռ ուշ չէ, գլուխ հանեք ձեր «խելագարված և իրականության զգացողությունը կորցրած» քաղաքական գործիչներից»,- հայտարարել է Լուկաշենկոն Բրեստում միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակին։
Ըստ նրա՝ բելառուս ժողովրդին պետք է ձեռքերի վրա պահել, այլ ոչ թե «խեղդել», քանի որ նա փրկեց արևմտյան երկրները «շագանակագույն ժանտախտից»: Լուկաշենկոն ընդգծել է, որ« հունիսի 22-ին ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը Բելառուսի քաղաքացիների ու ձեռնարկությունների նկատմամբ խորհրդանշական է: Ըստ ամենայնի, պատմությունը ոչ մի բան չի սովորեցրել արևմտյան երկրներին»,-եզրափակել է Լուկաշենկան:
Պատժամիջոցային նոր ցուցակում ընդգրկված է 78 ֆիզիկական և 8 իրավաբանական անձ: Պատժամիջոցներ են սահմանել նաև Կանադան ու Մեծ Բրիտանիան։ Նոր պատժամիջոցները կապված են մայիսի 23-ին Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի և ընդդիմադիր լրագրողի ձերբակալության հետ։
Կարծիքներ