Իսրայելական բանակը հայտնել է, որ բավական զինամթերք ունի Ռաֆահում գործողության համար
Իսրայելական զինվորականները զինամթերքի բավարար պաշարներ ունեն Ռաֆահ քաղաքում Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին պլանավորված գործողությունների համար: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։
«Իսրայելական բանակը զինամթերք ունի ծրագրված առաքելությունների համար, այդ թվում՝ Ռաֆահում առաքելությունների համար, մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է», - ասել է նա՝ պատասխանելով Իսրայելին ռազմական մատակարարումները սահմանափակելու ԱՄՆ ծրագրերի մասին հարցին:
Նա նաև նշել է, որ «Միացյալ Նահանգները մինչ այժմ աննախադեպ օգնություն է ցուցաբերել պատերազմի ժամանակ Իսրայելի պետությանը և Իսրայելի պաշտպանության բանակին»: Զինվորական ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին մշտական կապի մեջ է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Մայքլ Կուրիլայի հետ։
Կարծիքներ