Նապոլին պատրաստ է 130 մլն եվրոյով վաճառել իր հարձակվողին
«Նապոլին» պատրաստ է բաժանվել թիմի վինգեր Խվիչա Կվարացխելիայից 120-130 միլիոն եվրոյի դիմաց, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի նախագահ Դե Լաուրենտիսը վրացի ֆուտբոլիստի համար նման բարձր գին է սահմանել, քանի որ չի ցանկանում, որ նա հեռանա «Նապոլիից»: Կվարացխելիայի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Կարծիքներ