Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշի նկատմամբ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
![Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշի նկատմամբ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում](https://freenews.am/uploads/images/image_750x_65cb6c7d7f034.jpg)
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող 32-ամյա մարզիկը 1/8 եզրափակիչում 9:1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Բեյտուլահ Կայիսդաղին: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցն է լինելու նիդեռլանդցի Թայրոն Ստերկենբուրգը:
Արթուր Ալեքսանյանը իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է:
Կարծիքներ