Բենզեմա. Միշտ մտածել եմ «Ոսկե գնդակ» նվաճելու մասին
Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի վերջերս կատարած հայտարարությանը:
««Ոսկե գնդակ» նվաճելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Դեռ մանկուց մտածել եմ այդ մրցանակի դափնեկիր դառնալու մասին»,- ասել էր Բենզեման:
Ավելի վաղ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության կազմակերպիչ France Football-ը հայտարարեց, որ կորոնավիրուսի պանդեմաիայի պատճառով 2020 թվականին «Ոսկե գնդակի» նոր դափնեկիր չի լինի:
2019 թվականին «Ոսկե գնդակը» ստացել է կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:
Կարծիքներ