ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին

Հուլիսի 30-ին, ժամը 18։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գրիգոր Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կիսով չափ թեքվել դեպի մոտակա ճամփեզրի փոսը․ տուժածներ չկան։

Փրկարարներն օժանդակ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում