Սերենա Ուիլյամսը մոտ մեկ տարվա դադարից հետո դարձյալ կորտ է դուրս եկել
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն առաջին հանդիպումն է անցկացրել նախորդ ամռանից ի վեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուիլյամսը Իստբուրնի WTA-500 մրցաշարի զուգախաղում Օնս Ժաբերի հետ` առավելության է հասել Սառա Սորիբես-Մարի Բուզկովա զույգի նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 6:2, 3:6, 11:13 հաշվով:
Վերջին անգամ թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կորտ էր դուրս եկել 2021 թվականի հունիսի 29-ին: Նա վնասվածք էր ստացել և երկար ժամանակ վերականգնվում էր: Սերենա Ուիլյամսն արդեն 40 տարեկան է: Նա «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող է, երեք անգամ հաղթել է Օլիմպիական խաղերում:
Կարծիքներ