Կյանքից հեռացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը

Կյանքից հեռացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը

79 տարեկան հասակում մահացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը։ Նա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի եղբայրն է։

Նկարչի մահվան մասին լուրը հայտնել է քույրը՝ Արաքս Մանսուրյանը:

«Անասելի ցավի մեջ թողնելով մեզ՝ կյանքից հեռացավ մեր սիրելի եղբայրը՝ գեղանկարիչ Մհեր  Մանսուրյանը...

Սիրելի եղբայրս, լույս իջնի հոգուդ»,- գրել է սոպրանոն։

Մհեր Մանսուրյանը ծնվել է 1943 թվականին Բեյրութում։ 1947 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ 1969-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1979 թվականից բնակվում է Ֆրանսիայում։ 2013 թվականից Մանսուրյանի աշխատանքները մշտապես ցուցադրվում են Արամե պատկերասրահում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում