Տոկաևը պաշտոնանկ է արել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի

Տոկաևը պաշտոնանկ է արել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի

Ղազախստանի նախագահը զբաղեցրած պաշտոնից ազատել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ազամաթ Աբդիմոմունովին, հայտնում են Ղազախստանի պաշտոնական լրատվամիջոցները։

Նա Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն է 2015 թվականից։ Մինչ այդ Աբդիմոմունովը եղել է Ղազախստանի վարչապետի անկախ խորհրդականը և կրթության և գիտության փոխնախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկաևը բողոքի ցույցերի պատճառով ընդունել էր կառավարության հրաժարականը և ինքն էլ  գլխավորում է Անվտանգության խորհուրդը։ Ավելի վաղ Ղազախստանի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը ցմահ զբաղեցնում էր Նուրսուլթան Նազարբաևը։ Բացի դրանից, պետական ​​դավաճանության գործով կալանավորվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ և Ղազախստանի նախկին վարչապետ Քարիմ Մասիմովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում