Հաստատվել է կորոնավիրուսի 347 նոր դեպք, առողջացել 1208 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 հազար 115 դեպք, որից 324 հազար 224-ը`առողջացած, 7767-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8652 բուժառու: Վերջին մեկ օրում կատարվել է 6416 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 347 նոր դեպք, առողջացել է 1208 քաղաքացի, արձանագրվել է մահվան 20 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 433 հազար 927-ի:
Կարծիքներ