Վարդավառը՝ ձնոցիով. քաղաքապետարանը հուլիսի 27-ին հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Վարդավառը՝ ձնոցիով. քաղաքապետարանը հուլիսի 27-ին հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում:

 

«Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել:

 

Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք

 

Մուտքն ազատ է

 

Սպասում ենք ձեզ»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում