Խարդախություն, հարկերից խուսափում, գողություն, ընտանեկան բռնություն, ոստիկանության մեկօրյա ամփոփագիրը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 9, ծանր վիրավորանքի՝ 7, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու խուլիգանության՝ 3-ական, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խոշտանգման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, ընտանեկան բռնության, ազատությունից ապօրինի զրկելու ու բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 3, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ