44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների նույնականացված մարմիններ կան, որոնք ծնողները դեռ չեն վերցրել. նախարար
44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների նույնականացման մարմիններ դեռ կան, որոնք նույնականացման փուլն անցել են մի քանի անգամ, սակայն հարազատները իրենց մեջ ուժ չեն գտնում վերցնելու համար հարազատի դին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նշեց՝ դիակների վերցման գործընթացն ավարտին հասցնելու համար զբաղվում են բոլոր պատկան մարմինները, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեն:
«Կային դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին: Մենք 100-ից ավելի մասունքներ ուղարկեցիք Հոլանդիա և որոշ ժամանակ անց ստացանք դրանց արդյունքերը: Հիմա նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտել ենք ու հետազոտության նմուշներ չունենք»,- տեղեկացրեց Ավանեսյանը:
Նա նաև նշեց՝ կան մասունքներ, որոնցից անհնար է ԴՆԹ անջատել և ենթարկել նույնականացման: Այդ մասունքներն արխիվացված են:
Կարծիքներ