Սևանում քաղաքացիները նավակով մոտ 1500 մետր հեռացել են ափից և դժվարանում են վերադառնալ

Սևանում քաղաքացիները նավակով մոտ 1500 մետր հեռացել են ափից և դժվարանում են վերադառնալ

Օգոստոսի 31-ին, ժամը 15:24-ին Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող անձնակազմը նկատել է, որ քաղաքացիները հեծանիվ նավակով մոտ 1500 մետր հեռացել են ափից և դժվարանում են վերադառնալ։

Ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանիվ նավակը մոտեցրել են ափ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում