Սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատնտեսական վնասները կփոխհատուցվի․ Սիսակ Գաբրիելյան
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրինագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը։ Նախագիծը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում մի քանի փոփոխություններ են արվել։ «Գյուղատնտեսական նշանակության մթերատու բառը փոխարինել ենք ընդհանրապես գյուղատնտեսական ոլորտին։ Այսինքն՝ սահմանամերձ համայնքի բնակիչներին գյուղատնտեսական ոլորտի վնասները՝ դա կլինի գյուղտեխնիկա, կենդանիները կամ պտղատու այգիները, Կառավարության կողմից նույնպես փոխհատուցում կտրվի»,- նշեց Գաբրիելյանը։
Կարծիքներ