Lada-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Lada-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:12-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի Ճլի գյոլ կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել դաշտամիջյան հատվածում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Lada մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ս., 2 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում