Արմեն Սարգսյանի հրամանագրերով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ են նշանակվել

Արմեն Սարգսյանի հրամանագրերով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Գոռ Թորոսյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արման Կուրեխյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-148 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արման Կուրեխյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սամվել Գրիգորյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-147 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Սամվել Գրիգորյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում