Պուտինն ու Լուկաշենկոն դահուկ են վարել Սոչիում (տեսանյութ)
Այսօր Սոչիում տեղի են ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահների բանակցությունները։ Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են տնտեսական հարցեր և կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ Լուկաշենկոն Պուտինին շնորհակալություն է հայտնել Բելառուսի տնտեսությանը տրամադրված օգնության համար։
РИА Новости-ն հաղորդում է, որ բանակցություններից հետո երկու երկրների նախագահները դահուկ են վարել Կրասնայա Պոլյանայում։ Բլուրներից մեկը նախագահները բարձրացել են ձյունագնացներով։ Առաջինը վերջնակետին է հասել Լուկաշենկոն։ Իսկ արդեն զառիվայրից իջնելիս առաջինը տեղ է հասել Պուտինը։
ՌԴ նախագահի հետ բանակցություններ վարելու նպատակով Բելառուսի նախագահը Ռուսաստան է ժամանել 2 օր առաջ։
Կարծիքներ