Արմեն Գրիգորյանը և Իգոր Խովաևն ընդգծել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությունը
Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը:
Կարծիքներ