Հայիթիի տրանսպորտի աշխատակիցները մտադիր են գործադուլ անել՝ քաղաքացիների անվտանգության ապահովման պահանջով
Հայիթիի հասարակական տրանսպորտի արհմիությունները պլանավորում են համընդհանուր անժամկետ գործադուլ` վարորդների նկատմամբ բռնությունների աճի և երկրում անվտանգության ընդհանուր իրավիճակի պատճառով: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով HaitiLibre լրատվական պորտալին:
Կազմակերպիչների խոսքով՝ ակցիան նպատակ ունի ստիպել իշխանություններին կատարել իրենց պարտականությունները՝ պաշտպանելու քաղաքացիներին:
Արհմիությունները վարորդներին կոչ են անում երկուշաբթի աշխատանքի չներկայանալ:
Կարծիքներ