Իռլանդացի դարպասապահը հեռացվել է խաղընկերոջը խեղդամահ անելու փորձի համար
Հյուսիսային Իռլանդիայի առաջնությունում «Գլենտորանի» դարպասապահ Ահարոն Մաքքերին անսովոր հանգամանքներում հեռացվեց խաղադաշտից:
Ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Գլենտորանը գոլ բաց թողեց, որի ընթացքում մրցակից խաղացողը մեկ փոխանցում կատարեց դաշտի կեսով և գնդակն ուղարկեց դարպաս:
Մաքքարին այնքան բարկացած էր բաց թողած գնդակի վրա, որ վազեց դեպի իր թիմակից Բոբի Բերնսը և սկզբում ուժգին հրեց նրա կրծքավանդակից, այնուհետև շարունակեց խեղդել նրան:
Նրա թիմակիցները ստիպված էին ուժ գործադրել՝ կատաղած դարպասապահին հեռացնելու համար:
Կարծիքներ