Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս. Գրիգորյանը՝ հայ-ռուս-ադրբեջանական խմբի աշխատանքների մասին
«Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս, որ իմաստավորված լինի դետալների շուրջ աշխատելը»:
Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի աշխատում ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային հանձնաժողովը:
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։
Այնուհետև այդ նպատակների համար որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։
Կարծիքներ