Էլ Սալվադորի մարզադաշտում հրմշտոցի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել

Առնվազն ինը մարդ է զոհվել Էլ Սալվադորում ֆուտբոլային խաղի ժամանակ Կուսկատլան մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել է ազգային ոստիկանությունը։
«Կուսկատլան մարզադաշտում հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը կազմում է ինը մարդ: Մի քանի վիրավոր երկրպագուներ տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, նրանցից առնվազն երկուսի վիճակը ծանր է», - ասվում է հաղորդագրությունում։
Գործակալության տվյալներով՝ մարզադաշտի մուտքի մոտ հրմշտոցը հրահրել են երկրպագուները, ովքեր փորձել են մտնել տրիբունաներ։ Հանդիպումը դադարեցվել է.
Տեղական La Prensa Grafica թերթը մեջբերում է երկրի Ազգային ոստիկանության տնօրենին, ով խաղից առաջ հաստատել է էլեկտրոնային տոմսերի վերավաճառքը՝ ասելով, որ այս փաստի առնչությամբ հետաքննություն կսկսվի։
Կարծիքներ