Օտտավայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել
Առնվազն հինգ մարդ վիրավորվել է ուրբաթ օրը Օտտավայի կենտրոնում հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը ՝ հղում անելով քաղաքի ոստիկանության աղբյուրին։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փակվել են բարերն ու ռեստորանները շուկայի տարածքում, որը գտնվում է ազգային խորհրդարանի շենքային համալիրի մոտ։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով երեք անձի, նրանք հոսպիտալացվել են։ Ավելի ուշ եւս երկու հոգի օգնության են դիմել հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է, թե ով է կրակել և դեռ կան արդյոք զոհեր. Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարծիքներ