Կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը. Քերոբյան

Կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից կազմակերպված «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» խորագրով միջազգային համաժողովին: 

 

«Այսօր Հայաստանում վարելահողերի 50 տոկոսից պակասն է փաստացի մշակվում, և կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում 5 տարի անց այդ ցուցանիշը հասցնել 70 տոկոսից ավելիի, գրեթե կրկնապատկել միջին գյուղացիական տնտեսության եկամուտների չափը, շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը և հնարավորություն տալ, որ ինստիտուցիոնալ ներդրողները կարողանանան մուտք գործել ոլորտ:

 

Մեր կառավարության հողային բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կկարողանան շատ եկամուտ ունենալ և կշարունակեն զբաղվել այդ գործով:

 

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ընթանում է հողային բարեփոխումների օրակարգի վերաբերյալ ազգային համաձայնության ձևավորման գործընթաց։ Հողային բարեփոխումներին միտված ազգային համաժողովն այս գործընթացի շարունակությունն է»- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում