Օգոստոսի 12-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» 5-րդ փառատոնը
Օգոստոսի 12-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» 5-րդ փառատոնը:
Այն զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոն է, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում:
Միջոցառման առաջին հատվածում տեղի կունենա ցուցահանդես-տոնավաճառ՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ:
Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղից կարելի է գնել սնունդ, ըմպելիք, մասնակցել տարբեր վարպետության դասերի: Փառատոնի երկրորդ մասում կանցկացվի ազգային հագուստի ցուցադրություն:
Ծրագիր՝ 11.00-22.00 | Ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, երգի-պարի համույթի ելույթներ 19.00 - 21.00 | Ազգային հագուստի ցուցադրություն Մեր համերկրացիներին ու մայրաքաղաքի բոլոր հյուրերին օգոստոսի 12-ին` ժամը 11:00-ից, սիրով հրավիրում ենք «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր (Հասցե՝ Մադոյան 9,)՝ մասնակցելու «ՏԱՐԱԶֆեստ» միջոցառմանը: Մուտքն ազատ է:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի, «Ֆլեշ» ՍՊԸ-ի, «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ի գործընկերությամբ: «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի գաղափարը «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:
Կարծիքներ