Կիևի բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է

Հրշեջները մարել են Կիևի հարավում գտնվող բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (GSChS):
Երկու հրդեհ է մարվել Ալեքսանդր Կոշից փողոցի 7Ա բնակելի շենքում՝ 100 քմ մակերեսով։
Գերատեսչությունում նշել են, որ ութը մարդ վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ տարհանվել է 150 մարդ։ Հրդեհի մարմանը ներգրավվել է 72 մարդ և 12 տեխնիկա։
Բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել ուրբաթ առավոտյան՝ անհայտ առարկայի բախվելու հետևանքով։
Ավելի վաղ UNIAN գործակալությունը հայտնել էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյունների ձայներ են լսվել Պեչերսկի, Գոլոսեևսկի շրջաններում և Պոզդնյակիում։ Կիևի Տրոյեշչինա շրջանում, ըստ գործակալության, վեց պայթյուն է տեղի ունեցել։
Կարծիքներ