Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ իր տեղակալն իրավասու չէ մեկնաբանել արտաքին քաղաքականությունը

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ իր տեղակալն իրավասու չէ մեկնաբանել արտաքին քաղաքականությունը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն իր սոցիալական ցանցերում ասել է, որ միայն ինքը կարող է արտաքին քաղաքական հայտարարություններ անել այն բանից հետո, երբ հինգշաբթի ավելի վաղ փոխնախագահ Անտոնիո Համիլթոն Մոուրաոն խստորեն քննադատել էր Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում։

«Ուզում եմ անմիջապես պարզաբանել. Սահմանադրության 84-րդ հոդվածն ասում է, որ նման հարցերի վերաբերյալ ելույթները գտնվում են նախագահի իրավասության մեջ։ Իսկ նախագահի անունը Ժաիր Մեսիա Բոլսոնարո է, վերջ։ Ամբողջ հարգանքով դա ասողի հանդեպ։  Ես տեսա ձայնագրությունը «Նա ասաց մի բան, որը չպետք է ասեր: Դա նրա իրավասությունը չէ, այլ իմը», - հինգշաբթի ասել է Բրազիլիայի ղեկավարը:

Բոլսոնարոն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության և միջազգային հարցերի վերաբերյալ որոշումներ է կայացնում համապատասխան նախարարների և, անհրաժեշտության դեպքում, կառվարության այլ անդամների հետ խորհրդակցություններից հետո։ Նա հիշեց նաև մեկ շաբաթ առաջ Մոսկվա կատարած այցի և դրա դրական արդյունքների մասին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում