Հենց այս պահին տեղի է ունենում անկախ Հայսատանի ամենապատմական իրադարձությունը. Արմեն Փամբուխչյան

Արմեն Փամբուխչյանը գրել է.
Հենց այս պահին տեղի է ունենում անկախ Հայսատանի ամենապատմական իրադարձությունը: Մեր սերունդն ականատեսն է դառնում Հայաստանի կայուն խաղաղության հաստատմանը, սա աննկարագրելի է գոնե ինձ համար, ով 1984թ-ի ծնունդ է և այս 40 տարիների ընթացքում վերապրել է բնական աղետից մինչև երեք պատերազմներ: Ես ծառայել եմ ՀՀ-ում, չունեմ տղա զավակ, բայց այսօրվա փաստաթուղթն իմ անձնական հանգստության համար չէ միայն, այլ այն մարդկանց, որոնք իրենց հոգու խորքում քննարկել են իրենց տղաներին բանակից ազատելու, փախցնելու կամ այլ տարբերակ, մեր տանջանքների, տռապանքների և ցավի վերջ դրման:
Հիմա կասեք սա լավագու՞յն փաստաթուղթն է, գուցե՝ ոչ, բայց սա ա՞յն հուշագիրն է, որն ինչ որ չափ ինչ որ սկզբունքով կբերի մեզ խաղաղության, ապա միանշանակ՝ այո:
Իհարկե դեռ յուրաքանչյուրս ունենք կերտելու, հաստատելու մեր մասնաբաժին խաղաղությունը:
Բայց այս ամենին զուգահեռ նաև լյուստրացիա է գնում Հայաստանի գոյության ուզողների և դեմերի մեջ, դրանց էլ մեր ժողովուրդը մեկ առ մեկ գիտի կամ վերջնական կհասկանա ու իրենց գնահատականը կտա մեկընդմիշտ:
Եվ ուրեմն փա՛ռք ընկածներին և կանգնած մնացածներին, փա՜ռք մեր խաղաղասեր ժողովրդին և փա՜ռք Հայաստանի կայուն ու խաղաղ զարգացմանը:
Կարծիքներ