Ուկրաինայում հայտնել են ռուսական ուժերի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունների մասին
Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել երկրի էներգետիկ համակարգի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նախարար Գերման Գալուշչենկոն հայտնել է, որ հարվածների նպատակն էր «առաջացնել երկրի էներգահամակարգի աշխատանքի խափանում»։ Ըստ պաշտոնյայի՝ վնասվել են էլեկտրաէներգիայի բաշխման համակարգեր երկրի տարբեր մարզերում։ Մի շարք շրջաններում անջատվել է էլեկտրական հոսանքը։
Իր հերթին Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահը հայտնել է, որ գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներ։ Զապորոժիեի իշխանություններն էլ հայտնել են հրթիռային ութ հարվածների մասին։ Պայթյունների և գնդակոծությունների մասին հայտնել են նաև Խարկովի իշխանությունները։ Հաղորդվում է էլեկտրամատակարարման խափանումների մասին։
Կարծիքներ