Էջմիածնի լռությունը այլ կերպ չես մեկնաբանի, քան այն, որ ընդունում են Գարեգին Բ-ի վերաբերյալ լուրերը. Սաֆարյան

Էջմիածնի լռությունը այլ կերպ չես մեկնաբանի, քան այն, որ ընդունում են Գարեգին Բ-ի վերաբերյալ լուրերը. Սաֆարյան

Էջմիածնի լռությունը այլ կերպ չես մեկնաբանի, քան այն, որ ընդունում են Գարեգին Բ-ի վերաբերյալ շրջանառվող լուրերը, որ նա կուսակրոնությունը խախտած հոգևորականներից մեկն է, իսկ ըստ իր նախկին գավազանակրի կամ քարտուղարի մեղադրանքի՝ ընդհուպ տարբեր կանանցից երեխաներ ունի...

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Սա, ըստ քաղաքագետի, շատ ծանր հետևանքներ է ունենալու հենց կաթողիկոսի անձի համար, երբ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևորականը լինելով, առնվազն մեղքերի թողությամբ ու ապաշխարությամբ հանդես չգա։

«Սոսի Թաթիկյանը խելամիտ առաջարկ է արել՝ Եկեղեցին պետք է ու կարող է նախաձեռնել խորքային բարեփոխումներ ու վերացնել կուսակրոնության արգելքը, եթե ըստ Միքայել Աջապահյանի տրտունջի, կուսակրոն եկեղեցականի համար էլ տանջանք է առանց կնոջ հետ կենակցելու մեկ ամիս ապրելը։

Եթե հոգևորականներն այդ ուժը չունեն խոստովանելու ու մեղքերի թողություն հայցելու, ապա լուծումը սա է։ Նրանց կանայք էլ են մեղք՝ ամբողջ կյանքում կրելով սիրուհու կարգավիճակը, երեխաներն էլ առավել մեղք են...

Ողջ հոգևոր դասն էլ անելանելի վիճակում է. տեսանելիորեն պարկեշտ հոգևորականները խուսափում են նրանց կարգալույծ անելու գործընթաց սկսելուց, բայցև այսպիսի չհերքված ու լուռ հաստատված փաստերից հետո ինչպե՞ս իրենց համարեն բոլորի հետ մեկ հավաքական մարմին, ենթարկվեն մերկացված հոգևորականների հրահանգներին ու պատգամներին»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում