Բորել. պատրաստ են Ուկրաինայի զինված ուժերի ուսումնամարզական հավաքները. Մեկնարկել է 100 միլիոն եվրոյի ծրագիրը

ԵՄ դիվանագիտության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր Լեհաստանում հայտարարեց, որ ուկրաինացի զինվորների պատրաստման եվրոպական ծրագիրը հասել է լիակատար օպերատիվ պատրաստության։
Բորելը, ըստ «Եվրոպեյսկա պրավդա»-ի, ասել է, որ ծրագիրը թույլ կտա 15 հազար ուկրաինացի զինվորի վերապատրաստել։ Այս պահին արդեն վերապատրաստում է անցնում 1,1 հազար զինվոր ու սպա։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 100 մլն եվրո։
«Առաքելությանը մասնակցում են ԵՄ 20 երկրներ, սա ամենամեծ ռազմական առաքելությունն է, որը ԵՄ-ն երբևէ ստեղծել է գործընկերներից որևէ մեկի համար»,- ասել է Բորելը։
Կարծիքներ