Տուվայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երեքշաբթի առավոտյան Տուվայի Հանրապետությունում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Զոհեր և ավերածություններ չկան։
«Կրասնոյարսկի երկրաբանության և հանքային ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտի տվյալներով՝ մարտի 8-ին, տեղական ժամանակով ժամը 08:48-ին 4,5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
ԱԻՆ-ից հայտնում են, որ երկրաշարժի տարածքում զգացվել են երկրի ցնցումներ, զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ