Վենեսուելան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են շարունակել բանակցությունները երկրին հետաքրքրող թեմաների շուրջ
Կարակասում կայացած հանդիպման ժամանակ Վենեսուելայի իշխանությունները և ամերիկյան կառավարական պատվիրակությունը պայմանավորվել են շարունակել բանակցությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Հարավային Ամերիկայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Մենք պայմանավորվեցինք աշխատել հետագա օրակարգի վրա՝ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով», - ասել է նա Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում :
Մադուրոյի խոսքով՝ հանդիպումը տեւել է գրեթե երկու ժամ եւ անցել է հարգալից ու ջեր» մթնոլորտում։ «ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև բանակցությունները, համակարգումը և դրական օրակարգը կշարունակվեն»,- հավելել է նա։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել էր, որ ամերիկյան պատվիրակությունն այցելել է Կարակաս, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է էներգետիկ անվտանգության թեման, ինչպես նաև Վենեսուելայում կալանավորված և պատիժ կրող ամերիկացիների հետ կապված իրավիճակը։
Կարծիքներ