Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 26․2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 26․2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ,

Արագածոտնի մարզի Կարբի գյուղում՝ 1300 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 6000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 300 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 4000 քմ, Լեռնանիստ գյուղում՝ 25 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 26․2 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում