Չինաստանը չի բացառում ուժի կիրառումը Թայվանի խնդրի լուծման համար

Չինաստանը չի բացառում ուժի կիրառումը Թայվանի խնդրի լուծման համար

Չինաստանը չի բացառում դրսից միջամտող ուժերի դեմ ուժի կիրառումը Թայվանի հարցը լուծելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Չինաստանի կոմունիստական կուսակցություն 20-րդ համագումարի խոսնակ Սուն Յելին։

«Մենք չենք խոստանում հրաժարվել ուժի կիրառումից և վերապահում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու հնարավորությունը արտաքին ուժերի միջամտության և Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերի և նրանց անջատողական գործունեության դեմ»,- ասել է Սուն Յելին մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ դա ոչ մի կերպ ուղղված չի լինի Թայվանի ժողովրդի դեմ, քանի որ Պեկինի նպատակն է պահպանել խաղաղ վերամիավորման հեռանկարը և խթանել կղզու խաղաղ վերամիավորման գործընթացը Չինաստանի մայրցամաքի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում