Ես հրաժարական չեմ ներկայացնելու․ Դավիթ Առուշանյան

«Ես հրաժարական չեմ ներկայացնելու, բարձր ճակատով շարունակելու եմ քայլել Գյումրիում»։
Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Գյումրու ընտրություններին գրանցած արդյունքից հետո վերջինս պետք է հրաժարական տա։
Ինչ վերաբերում է հարցին, թե Գյումրու ավագանու առաջիկա նիստին, երբ պետք է ընտրվի քաղաղապետի թեկնածու, արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի իր թեկնածուին, Առուշանյանը նկատեց․
«Այդ մասով մոտ օրերս մանդատները վերցնելուց հետո կլինի պաշտոնական հայտարարություն։ Բնականաբար, 17 հազար 200 քվե ստացած ուժը իր դիրքորոշումը հստակ արատահայտելու է հայտարարության ժամանակ։ Մենք սպասում ենք մանդատները վերցնելուն, որովհետև մինչև մարտի 14-ը ինքնաբացարկի ժամանակ կա, մյուս ուժերը հայտարարել են, որ սատարելու են Վարդան Ղուկասյանին և 14-ից հետո հստակ պարզ կլինի»։
Կարծիքներ