2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Այս մասին որոշումը հրապարակված է edraft.am-ում:

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը       ո ր ո շ ու մ  է.

Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:

Սահմանվում է,  որ՝

«1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով»:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում