5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում

5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում

Կիրակի օրը 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում, այն զգացվել է Կլյուչի գյուղում, հայտնում է ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Փրկարարներն ուսումնասիրել են սոցիալապես նշանակալի և պոտենցիալ վտանգավոր օբյեկտները, ուսումնական հաստատությունները, էներգետիկայի, ջերմամատակարարման և ջրամատակարարման օբյեկտները և վնասներ չեն հայտնաբերել։ Բնակարանային և կոմունալ ծառայությունների և էներգետիկայի օբյեկտներն աշխատում են բնականոն ռեժիմով։

ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ, այն տեղի է ունեցել 109 կմ խորության վրա՝ Ուստ-Կամչատսկ գյուղից 84 կմ հեռավորության վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում